Արթուր Դավթյանի պատվին Թուրքիայում հնչեց Հայաստանի հիմնը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արթուր Դավթյանի պատվին Թուրքիայում հնչեց Հայաստանի հիմնը և բարձրացվեց հայոց եռագույնը: Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունեցավ սպորտային մարմնամարզության հենացատկի վարժության չեմպիոնի և մեդալակիրների պարգևատրման արարողությունը: Արթուր Դավթյանը պարգևատրվեց ոսկե մեդալով: