2 կողմից մոտ 1400 հայկական բեռնատար է սպասում. կցորդը` Լարսում ստեղծված իրավիճակի մասին
Վերին Լարսի անցակետի մոտ, սահմանի ինչպես վրացական, այնպես էլ ռուսական կողմերում, շուրջ 1400 հայկական բեռնատար սպասում է երթևեկությանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը` մեկնաբանելով սահմանային անցակետում ստեղծված իրավիճակը։