Կիևում գնդակոծության հետևանքով վնասվել է շենքը, որտեղ վեց երկրների դեսպանատներ են տեղակայված
Ռուսական զորքերի գնդաակոծության հետևանքով դեկտեմբերի 20-ին վնասվել է Կիևում շենքը, որտեղ տեղակայված են 6 երկրների դեսպանատները: Վնասվել են դեսպանատների առաստաղներն ու կոտրվել պատուհանները։ Ըստ УНН գործակալության՝ դրա մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Գեորգի Տիխին։