Ադրբեջանի ԱԳՆ-ն ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչին բողոքել է Հայաստանից
Դեկտեմբերի 6-ին Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հեքի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հաղորդում է APA-ն, Ադրբեջանի փոխարտգործնախարարը Բլինկենի փոխօգնականի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։