Մնացականյանն Իսրայելին կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումը Բաքվին
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը The Jerusalem Post-ին տված հարցազրույցում ասել է` այն փաստը, որ Իսրայելը շարունակում է սպառազինություն մատակարարել Ադրբեջանին, դեռ չլուծված խնդիր է Հայաստանի համար։ Նրա խոսքով՝ Ադրբեջանին վաճառած իսրայելական զենքը ուղղվում է Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, հենց այդ պատճառով վաճառքը պետք է դադարեցվի։