Երասխի գործարանը Արարատ տեղափոխելը կառավարության վրա նստեց 3,5 մլրդ դրամ. բյուջետային վարկ է տրվում «GTB steel» ՍՊԸ-ին
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 11-ի նիստում որոշեց 3,5 մլրդ դրամի բյուջետային վարկ տրամադրել «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդին, որի կառավարիչն է հանդիսանում «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպությունը՝ «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍՊԸ-ի կողմից Արարատ բնակավայրում պողպատի գործարանի կառուցումը ֆինանսավորելու նպատակով։