ՏՄՊՊՀ նախագահ․ Կարագի, ձեթի գները իջել են, հնդկաձավարը թանկացել է
Այն պնդումները, որ եթե աշխարհում իջնում են ապրանքների գները, իսկ Հայաստանում՝ ոչ, իրականությանը չեն համապատասխանում. Մենք մի քանի օր առաջ հրապարակել էինք տարբեր պարենային մթերքների գները, որտեղ հստակ ցույց էինք տալիս, որ և՛ դոլարի փոխարժեքի իջեցման պարագայում են ապրանքների գները իջել, և՛ աշխարհում ապրանքների ինքնարժեքի պարագայում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։