Ինչո՞ւ են Ադրբեջանից վերադարձած Դուրովին հենց Ֆրանսիայում ձերբակալել
Ինչո՞ւ է Ադրբեջանից վերադարձած, Արաբական Միացյալ Էմիրություններում մշտական բնակություն հաստատած Ֆրանսիայի քաղաքացի Պավել Դուրովը կալանավորվել հենց Ֆրանսիայում: Հնարավոր (արդեն շատ) պատասխանների շարքում այս աղմկահարույց, Փարիզի համոզմամբ՝ «քրեական» գործի պատճառներից ես չէի բացառի այսպես ասենք՝ «ադրբեջանական» վարկածը։ Դրա մասին սոցցանցերում գրել է ռուս քաղաքագետ Արկադի Դուբնովը։