100 ՀԱԶԱՐԻ ՓՈԽԱՐԵՆ 64 ՄԼՆ ԴՈԼԱՐ. Ի՞ՆՉ ԿՇԱՀԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵԱԶԲ-ՈՒՄ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՎԵԼԱՑՈՒՄԻՑ
2009թ-ին, երբ Եվրասիական զարգացման բանկը նոր էր ստեղծվել, Հայաստանը բանկի կանոնադրական կապիտալում ընդամենը 0.007% մասնաբաժին ուներ` շուրջ 100 000 դոլարի կարգի։ Փոխարենն ուներ ֆինանսական ծրագրերի անհամեմատ ավելի մեծ պորտֆել`շուրջ 450 մլն–ի կարգի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշում է ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը` մեկնաբանելով ՀՀ կառավարության որոշումը` ԵԱԶԲ–ում Հայաստանի մասնաբաժինը 0.007–ից 4.22 %-ի կամ նախնական 100 000 դոլարի փոխարեն միանգամից 64 մլն դոլարի հասցնելու մասին։