Փորձագետը նշել է Ադրբեջանի նվազագույն և առավելագույն նպատակները
Ադրբեջանի նվազագույն ծրագիրն է վերջնականապես փակել Արցախի հարցը, Ստեփանակերտի վրա բարձրացնել ադրբեջանական դրոշը, ավարտել Արցախյան շարժումը և բացել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։