Последние новости

мнение

2025-01-28 17:56

Տո սրիկա, գուցե քո տղան է բամբակի մեջ պահած, մեր տղաները մի քայլ անգամ դիրքից հետ չեն գնացել. Զոհվածի ծնողը՝ Փաշինյանին

Այդ մարդը անամուս մարդ է, անինքնասեր մարդ է, գողեգող գալիս ու գնում է: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում NEWS.am-ի հետ զրույցում նշեց զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիկ Սահակյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վաղ առավոտյան «Եռաբլուր» այցին: