Փաշինյանի տակտիկական վրիպումը. ինչի՞ կհանգեցնի Գյումրիում ՔՊ-ի հնարավոր իշխանազրկումը
Գյումրու քաղաքապետի ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հնարավոր իշխանազրկումը կարող է տրիգեր հանդիսանալ ամբողջ երկրի համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` խոսելով ՏԻՄ ընտրությունների հնարավոր զարգացումների մասին։