ՀՀ-ում քաղաքացիների 33,3 տոկոսը կողմ է հայերի Ղարաբաղ արժանապատիվ վերադարձի պայմանների ստեղծմանը
Հարցվողների 33,3 տոկոսը նշել է, որ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի Լեռնային Ղարաբաղ հայերի արժանապատիվ վերադարձի համար։ Այս մասին լրագրողների հետ հուլիսի 10-ի հանդիպման ժամանակ ասել է «Gallup» միջազգային հետազոտական կենտրոնի հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը։