Զախարովան՝ Փաշինյանին․ Ռուսաստանն էր, որ կարողացավ հրադադարի հասնել ԼՂ-ում 2020 թ․ աշնանը
Ռուսաստանն էր, որ կարողացավ 2020 թվականի աշնանը հասնել հրադադարի Լեռնային Ղարաբաղում և վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում։ Եվ սա արձանագրված է թղթի վրա, դա արձանագրված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության մեջ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ինչու չհաջողվեց դադարեցնել պատերազմը Ղարաբաղում 2020 թվականի հոկտեմբերի 19-ին։