«Ռուսատոմ Սերվիսը» ՀՀ-ի հետ պայմանագիր կկնքի մինչև 2036 թ.-ը ԱԷԿ-ի աշխատանքի մասին
«Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը (Ռուսաստանի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մաս է կազմում) պատրաստվում է պայմանագիր կնքել Հայաստանի կառավարության հետ Մեծամորի ԱԷԿ-ի ծառայության ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու աշխատանքների վերաբերյալ: Այս մասին լրագրողներին հայտնել է «Ռուսատոմ Սերվիսի» գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը Սոչիում անցկացվող ատոմային տեխնոլոգիաների «Ատոմէքսպո-2022» համաժողով-ցուցահանդեսի ժամանակ։