Փաշինյան․ Հայաստանի քաղաքական դաշտում ԼՂ հարցով գրեթե կոնսենսուսային վիճակ է
Հայաստանի քաղաքական դաշտում Լեռնային Ղարաբաղի հարցով գրեթե կոնսենսուսային վիճակ է` նկատի ունենալով ռուսական առաջարկների ընդունելիությունը։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ընդդիմության այն գնահատականին, թե ԼՂ հիմնախնդրի առումով իշխանության դիրքորոշումները կոնկրետ և խուսափողական են։