Последние новости

прямой текст

2022-11-22 09:09

Ծովակալ․ Իրանն ունի ռազմական տեխնոլոգիաներ, որոնց մասին ոչ ոք չգիտի

Իրանն ունի ռազմական տեխնոլոգիաներ, որոնց մասին ոչ ոք չգիտի, և ամերիկացիները կիմանան, երբ մենք դրանք կիրառենք։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարի տեղակալ ծովակալ Ալի Ֆադավին, հայտնում է Mehr-ը։