Մոսկվան զգուշացնում է Արևմուտքին. Լավրովը` Ուկրաինային վտանգավոր զենք մատակարարելու մասին
Մոսկվան զգուշացնում է արևմտյան երկրներին, որ այնպիսի զենքի մատակարարումներն Ուկրաինա, որը կարող է հարվածներ հասցնել ՌԴ-ի տարածքին, կդառնա անընդունելի էսկալացիա տանող քայլ։ Ռուսաստանում հուսով են, որ Արևմուտքի խելամիտ ուժերը հասկանում են դա։ Նման կարծիք է հայտնել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: