Զորամասում «դժբախտ պատահարի հետևանքով» մահացել է կրտսեր սերժանտ Քրիստինե Չիչյանը
«Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել բուժկետի պետ-բուժակ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Քրիստինե Միխայելի Չիչյանը (ծնվ. 1985թ.)։ Չնայած բժիշկների գործադրած ջանքերին, հուլիսի 16-ին Քրիստինե Չիչյանը մահացել է։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։