Ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել ԼՂ հեռավոր Բադարա գյուղի բնակիչներին
Ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները հումանիտար-բժշկական ակցիա են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Բադարա գյուղում՝ կարիքավոր բնակիչներին, այդ թվում՝ երեխաներին, փախստականներին և հարկադիր տեղահանվածներին որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։