Զարուհի ԳԵՎՈՐԳՅԱՆ

հոդվածներ 100

Հրապարակախոս, «ԳԱ»-ի մեկնաբան սոցիալական հարցերով։

Մասնագիտական հետաքրքրությունների ոլորտում են սոցիալական, տարածաշրջանային, ճարտարապետական-քաղաքաշինական, սոցիոլոգիական, հոգևոր թեմատիկան։

«ԱիՖ-Երևան» և «Մոստ» գիտահանրամատչելի հավելվածի մշտական հեղինակ է։

Բոլոր հոդվածները

  • 2020-10-15 14:22
    прямой текст

    ԿՈՎԿԱՍՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՈՒՄԸ ՄՈՍԿՎԱՅԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՈՉ ԹԵ ԽՈՍՔԵՐ, ԱՅԼ ԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Թուրքիայի նախագահը զանգահարել է Ռուսաստանի նախագահին՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Կրեմլի մամլո ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ զրուցակիցները «արտահայտվել են հօգուտ քաղաքական գործընթացի ակտիվացման, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի հիման վրա: Ընդգծվել է համերաշխ ջանքերի հույժ անհրաժեշտությունը՝ արյունահեղությունը շուտափույթ դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն անցնելու նպատակով»: Հիշատակվում է նաև այն մասին, որ Վլադիմիր Պուտինը զրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններինՄերձավոր Արևելքից գրոհայինների մասնակցության կապակցությամբ։

  • 2020-10-12 20:07
    интервью

    ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, ԻՐԱՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐԳԵԼԱՊԱՏՆԵՇ ԵՆ ՄԵԾԹՈՒՐԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՌՋԵՎ

    «Չնչին կասկած իսկ չկա, որ եթե ադրբեջանական բանակը հաղթականորեն առաջ շարժվեր, ապա հրադադարի շուրջ ոչ մի բանակցություն պարզապես չէր կայանա», -«ԳԱ»-ին տված հարցազրույցում նշում է ՌԳԱ ՀՏՄՀԻ-ի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական ընկերության նախագահ Ալեքսանդր Կռիլովը:

  • 2020-09-03 17:54
    интервью

    ՉԲՌՆԵՄ ՈՒ ՊԱՐԱՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՆԱՄ, ԴԱՌՆԱՄ ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆ. ՍԱ ՇԱՐԺԱՌԻԹ ՉԷ

    «Աշխարհազոր ստեղծելու գաղափարն ինքնին հիանալի է. ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես դա կիրագործվի»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում արձանագրում է Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ ԶԱՔԱՐՅԱՆԸ:

  • 2020-09-01 07:56
    фон

    ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ԿԴԱՌՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԸ

    Այնպիսի տպավորություն է, որ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը սևեռված է Հայաստանը այլ ժողովուրդներով վերաբնակեցնելու գաղափարի վրա։ Մերթ նա պատրաստվում է «քաղաքակիրթ» ձևով հաղթահարել երկրում ժողովրդագրական ճգնաժամը՝ իր կարծիքով «անվտանգ» ազգերի ներհոսքի հաշվին, մերթ պաթետիկ դատողություններ անում այն մասին, թե «ցանկացած մայրցամաքային զարգացած պետություն իր պատմության ընթացքում չի մեծացել զուտ իր հաշվին, այլ կարողացել է կլանել և իր մեջ ինտեգրել այլ ազգերի», և Հայաստանը պետք է գնա այդ ճանապարհով։

  • 2020-08-24 20:30
    интервью

    Անդրանիկ ՄԻՀՐԱՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴԵՆ ՇԱՏԵՐՆ ԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ, ՈՐ ԻՐԵՆՑ ԽԱԲԵԼ ԵՆ»

    «ԳԱ»-ին տված բացառիկ հարցազրույցում քաղաքագետ, ՄՀՄՊԻ-ի պրոֆեսոր Անդրանիկ ՄԻՀՐԱՆՅԱՆԸ գնահատական է տալիս Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, սոցիալ-տնտեսական գործընթացներին, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական մարտահրավերներին, ինչպես նաև մեկնաբանում հայ-ռուսական հարաբերությունները տվյալ փուլում:

  • 2020-08-17 21:34
    мнение

    ՀԵՏԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՈՎ

    Հայաստանի հետկորոնավիրուսային շրջանի տնտեսության վերաբերյալ մեր մասնագետների մեծամասնության կանխատեսումները, մեղմ ասած, վհատեցնող են, և թվերն էլ արդեն ցույց են տալիս տնտեսական ակտիվության անկում, տնտեսական աճի տեմպերի, արտահանման, ներկրման, արտաքին առևտրաշրջանառության նվազում և այլն։ Օրերս Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանը հայտարարեց, որ արտակարգ դրության երկարաձգումը ևս մեկ ամսով և «կարանտինային տրամաբանության» գործողությունը (այն բացարձակ անորոշության պայմաններում, թե աջակցության ինչ միջոցներ է պատրաստվում ցուցաբերել կառավարությունը տնտեսության տուժած ճյուղերին) կհանգեցնի նրան, որ աշնանը երկրում գործազուրկների թիվը կավելանա 80000-ով: