Եվրամիությունը չի կարող համոզել Թուրքիային հրաժարվել ռուսական բնական պաշարների ներմուծումից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրներին ուղղված համապատասխան կոչից հետո, հայտնում է Politico պարբերականը:
«Բրյուսելը քիչ բան կարող է անել, որպեսզի ստիպի ԵՄ անդամ չհանդիսացող Թուրքիային փոխել իր դիրքորոշումը», – գրում է պարբերականը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է կոշտ պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, եթե ՆԱՏՕ-ի երկրները միանան Վաշինգտոնի նախաձեռնությանը և հրաժարվեն ռուսական նավթ ներմուծելուց։
News.am