Логотип

Ալիևը Փաշինյանի հետևից մեկնել է Միացյալ Նահանգներ

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Վաշինգտոն։

Այստեղ նա հանդիպել է ամերիկա-իսրայելական հասարակայնության հետ կապերի կոմիտեի գործադիր տնօրեն Էլիոթ Բրանդտի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ավելի վաղ Միացյալ Նահանգներ է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նախատեսվում է, որ Փաշինյանը և Ալիևը փետրվարի 19-ին կմասնակցեն Խաղաղության խորհրդի առաջին նիստին։

News.am