Логотип

Թաթոյան․ Մենք բացահայտելու ենք ֆեյքերին, որոնք ատելություն և թշնամանք են սերմանում

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար և ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է իր թիմի մտադրության մասին՝ բացահայտելու կեղծ օգտահաշիվներ ստեղծողներին և տարածողներին, որոնք «ատելություն և թշնամանք են սերմանում» հայ հասարակության մեջ։

«Այսօր, ցավոք սրտի, այնպես է ստացվել, որ ամբողջ սոցիալական մեդիան ողողված է այդ կեղծ օգտահաշիվներով, ատելությունով, թշնամանքով, իրար վիրավորում են, ինչ ասես անում են, ես հայտարարել եմ` հատուկ մեր թիմի հանձնառությունն է, մենք ամբողջությամբ բացահայտելու ենք էդ ֆեյքերին, որտեղից է տարածվում, որոնք են, ովքեր են մեր ժողովրդի տարբեր մասերի իրար հետ թշնամացնում, իրար իրար հետ կոնֆլիկտներ սարքում, հրահրում, բացահայտելու ենք, կազմակերպիչներից սկսած բոլորին բացահայտելու ենք»,-ասել է Թաթոյանը։

Նա նշել է, որ ժողովուրդը պետք է իմանա` ովքեր են այսքան տարի ատելություն սերմանել, թշնամացրել մեր ժողովրդին։

«Մենք մեկ ժողովուրդ ենք, մեկ արյուն»։ Մենք բոլորս միշտ պետք է հիշենք սա և չտրվենք սադրանքներին», – նշել է Թաթոյանը։

Նովոստի-Արմենիա