Կարևոր հանդիպում՝ Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:
«Հայաստանն իր պատմության ընթացքում չի ունեցել այսպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան։ Մեզ հարկավոր է կարողանալ այս իրավիճակը շարունակական, անընդհատ օգտագործել»,– գրել է նա։
Տեսանյութում երևում է, որ այստեղ են հայտնի գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը (ՍԱՍ–ի Արտակ) և այլն։
News.am
