Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 14-ին պաշտոնական այցով ժամանել է Պեկին։
«Սա կարևոր այց է բարդ միջազգային միջավայրում։ Իրադարձությունները արագ զարգանում են։ Շատ բան է փոխվել, այդ թվում՝ այն ժամանակ, երբ «Ռոսիա» ավիաէսկադրիլիան Մոսկվայից Պեկին էր ուղևորվում», – հաղորդել է «Իզվեստիա»-ի թղթակից Վիկտոր Սինեոկը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկ օր առաջ հայտարարել էր, որ Լավրովը Չինաստանում բանակցություններ կանցկացնի Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ՝ երկկողմ համագործակցությունը քննարկելու համար։ Նախատեսվում է նաև մտքերի մանրակրկիտ փոխանակում հրատապ հարցերի, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամի և Մերձավոր Արևելքի իրավիճակի վերաբերյալ։
News.am
