Կայացավ «301 Հայաստան» երիտասարդական կազմակերպության մեկնարկային միջոցառումը։
Շարժման առաջնորդ Աշոտ Անդրեասյանը նշեց․
«Այսօր ես հայտարարում եմ 301 շարժման մեկնարկի մասին, որը մեր գաղափարների և նպատակների ամբողջացման ընդհանրությունն է, որը միտված է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և հայ ազգային արժեքների պահպանմանը։
Այսօր մեր երկիրը կանգնած է կործանման առաջ, և դա գործող իշխանությունների մենաշնորհն է»։
Միջոցառման ընթացքում բարձրաձայնվեցին Հայաստանի երիտասարդության առջև կանգնած կարևորագույն խնդիրները՝
– ուսանողների թվի նվազում և կրթության որակի խնդիրներ,
– երիտասարդների ապրելակերպի և վատ սովորությունների տարածման վտանգավոր միտումներ,
– բարոյահոգեբանական խնդիրներ և արժեքային ճգնաժամ,
– ազգային ինքնության և արժեքների պահպանման կարևորություն
Բանախոսները շեշտեցին, որ այս խնդիրները պահանջում են ոչ միայն քննարկում, այլև գործողություն։
«301 Հայաստան»-ը ստեղծվել է հենց այդ նպատակով՝ ստեղծել հարթակ, որտեղ երիտասարդները կկարողանան զարգացնել իրենց հմտությունները, ձևավորել ճիշտ արժեքային համակարգ, դառնալ ակտիվ և պատասխանատու քաղաքացիներ։
Շարժման նպատակը պարզ է՝ ձևավորել սերունդ, որը կլինի ժամանակակից, մտածող և միևնույն ժամանակ՝ ազգային արժեքներին հավատարիմ։
Սա սկիզբն է։
Aysor.am
