Логотип

Դավիթ Մինասյանին ՔԿՀ են տարել սալյակով. փաստաբանը մանրամասն է ներկայացրել

Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանին «Նաիրի» ԲԿ–ից քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել սայլակի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Մինասյանին «Նաիրի» ԲԿ–ից քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել։

«Մեզ համար բացարձակ սպասելի չէր, որ Դավիթին կտեղափոխեն ՔԿՀ։ Դավիթի վիճակն այնպիսին չէր, որ նրան տեղափոխեին. նա 10 օր է` չի քայլել, գլուխը նորմալ չի կարողանում շարժել, ուժեղ ցավեր ունի։ «Կատետերը» հանեցին Դավիթի թևից ու տարան»,– պատմեց փաստաբանը։

Ճիշտ է` մի քանի օր առաջվա համեմատ Դավիթի վիճակը բարելավվել է, սակայն Էլբակյանի խոսքով` բժիշկները զգուշացրել էին, որ նա պետք է գտնվի իրենց վերահսկողության տակ։

Նշենք, որ 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ փակ գանգուղեղային տրավմա և ուղեղի ցնցում է հաստատվել: