Логотип

Իրանում զոհերի թիվը գերազանցում է 1000-ը. Իրանի Կարմիր մահիկի ընկերություն

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները, ինչպես նաև իրանական պատասխան հարվածները շարունակվում են: ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Պայթյուններ են լսվել Երուսաղեմում: Թել Ավիվում աշխատել է ՀՕՊ համակարգը:

Պայթյուններ են լսվել նաև Թեհրանի բնակելի հատվածներում:

Ըստ Իրանի Կարմիր մահիկի ընկերության՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածները թիրախավորել են երկրի 174 քաղաք: Գրանցվել է 636 հարված ավելի քան 1330 վայրում: Զոհերի թիվը գերազանցում է 1000-ը: Հարվածի տակ են հայտնվել բնակելի թաղամասեր, վնասվել են նաև Կարմիր մահիկի գրասենյակներ, բժշկական և դեղագործական կենտրոններ:

ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Իրանի հրթիռային շարժական կայանքների ոչնչացումը շարունակվում է:

1Lurer.am