Логотип

Մերձավոր Արևելք թռչող մի քանի ավիաընկերություն չեղարկել են Հայաստանից մարտ ամսվա թռիչքները

Sputnik Արմենիայի տեղեկություններով Հայաստանի տուրիստական ընկերություններն այսօր պաշտոնական նամակներ են ստացել «Air Arabia», «Flydubai» և «Qatar Airways» ավիաընկերություններից, որոնք հայտնել են մարտ ամսվա համար նախատեսված չվերթերը չեղարկելու մասին։

«Air Arabia» ավիաընկերությունը չեղարկել է չվերթերը մինչև մարտի 28–ը, «Flydubai» ավիաընկերությունը` մինչև մարտի 20–ը, իսկ «Qatar Airways»–ը` մինչև մարտի 15–ը ներառյալ։

Չեղարկված չվերթերի հստակ ժամանակացույց չի նշվել, գրել են, որ աշխատում են դրանք հնարավորինս շուտ վերականգնելու ուղղությամբ։

Տուրիստական ընկերություններից մեկի աշխատակիցը Sputnik Արմենիային հայտնեց, որ անորոշ վիճակում են, քանի որ մարդիկ զանգահարում և չեղարկում են իրենց` անգամ ամառվա ամիսներին ամրագրած չվերթերը։

Նշենք, որ փոխհատուցումները մարդիկ կարող են ստանալ հիմնականում վաուչերի տեսքով։