Логотип

Իրավանի․ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում արդեն զոհվել է առնվազն 1332 խաղաղ բնակիչ

Առնվազն 1332 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, արդեն զոհվել են Իրանում, ևս հազարավոր մարդիկ վիրավորվել են: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին՝ հղում անելով Կարմիր մահիկի տվյալներին:

«Հազարավոր մարդիկ վիրավորվել են, և այդ թիվը շարունակում է աճել», – ասել է նա ՄԱԿ-ում լրագրողներին։

Ուրիշ ինչ է հայտնի Մերձավոր Արևելքի հարձակումների մասին․

– Ավիահարվածների հետևանքով լուրջ վնասներ են կրել Մեհրաբադի օդանավակայանը, որն ամենածանրաբեռնվածն է երկրում, Կարմիր մահիկի շենքը և Մահաբադի «Թարբիաթ» կինոթատրոնը: Կան զոհեր և վիրավորներ։ Վնասվել են նաև մեծ թվով խանութներ Մահաբադի Թալեգանի փողոցում՝ քաղաքի գլխավոր շուկաներից մեկում։ IRNA-ն հայտնում է, որ բացի շուկայի ներսում ապրանքների ոչնչացումից, ավերվել են շենքեր, ինչպես նաև այդ շուկայում բնակելի տների և խանութների դռներ և պատուհաններ։

– Իրանական ԶԼՄ-ները հայտնել են Բաղդադում Ամերիկյան «Վիկտորյա» ռազմաբազայի ուղղությամբ հարվածների մասին, արձանագրվել է նաև հրթիռների զանգվածային արձակում Իսրայելի ուղղությամբ (տեսանյութում): Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ այսօր առավոտյան պայթյուններ են հնչել ԱՄԷ-ում, Բահրեյնում, Քուվեյթում, ինչպես նաև Թել Ավիվում և Երուսաղեմում: Tasnim գործակալության տվյալներով՝ հրթիռները շրջանցել են «Երկաթե գմբեթը» և խոցել Իսրայելի մայրաքաղաքը կասետային մարտագլխիկով հրթիռներով։

– Fox News-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է պատրաստում երրորդ ավիակիր հարվածային խումբը՝ «Ջորջ Բուշ» ավիակրի գլխավորությամբ: Այս պահին մարտական գործողություններին արդեն մասնակցում են «Աբրահամ Լինքոլնը» և «Ջերալդ Ֆորդը»:

– Լիբանանյան հեռուստատեսությունը հաղորդում է «Հզբոլլահի» անդամները մարտի են բռնվել իսրայելցի զինվորականների ջոկատի հետ, որոնք վայրէջք են կատարել Լիբանանի արևելքում գտնվող Նաբի Շիթ քաղաքի մերձակայքում։

Sputnik Արմենիա