Логотип

Իրանը պատրաստ է լարվածության թուլացմանը. Փեզեշքիանը նշել է պայմանը

Թեհրանը պատրաստ է թուլացնել լարվածությունը Մերձավոր Արևելքում, եթե հարևան երկրների տարածքները չօգտագործվեն Իրանի վրա հարձակվելու համար, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում։

«Իրանը միշտ հայտարարել է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու իր պատրաստակամության մասին՝ պայմանով, որ մեր հարևանների օդային տարածքը, ցամաքը և տարածքային ջրերը չօգտագործվեն իրանական բնակչության վրա հարձակվելու համար», – ասվում է Փեզեշքիանի մամուլի ծառայության կողմից հրապարակված հայտարարության մեջ։

Իրանի նախագահը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են անհամաձայնություն ստեղծել Թեհրանի և տարածաշրջանային պետությունների միջև, և որ նրանց հետ կապված լրատվամիջոցներ» մեղադրում են Իրանին Թուրքիայի վրա հրթիռային հարձակումների համար։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Իրանից արձակված երկրորդ բալիստիկ հրթիռը, որը մտել էր Թուրքիայի օդային տարածք, խոցվել է ՆԱՏՕ-ի՝ Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՀՕՊ ուժերի կողմից։

Sputnik Արմենիա