Այսօր՝ մարտի 10-ին, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացնում Հայաստանի պաշտպանության նախարարության շենքի դիմաց։
Ակցիայի ընթացքում մասնակիցները նախատեսում են գերատեսչությանը փոխանցել մի փաստաթուղթ, որն արձանագրում է Ադրբեջանի զինված ուժերի նոր ներխուժումները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Փաստաթղթում ներառված են նաև տվյալներ ադրբեջանական կողմի դիրքային առաջխաղացումների, ամրացումների և համապատասխան կոորդինատների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ-ի նոր ներխուժումների մասին տեղեկատվությունն ավելի վաղ հրապարակել էր նախաձեռնության ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
News.am
