Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը բաց կթողնի աշխարհի գավաթի երրորդ փուլը, որը մեկնարկում է այսօր Թուրքիայի Անթալիա քաղաքում։ Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
«Ստեղծված իրավիճակի պատճառով ազգային հավաքականը չի կարողանում վերադառնալ Կատարում անցկացվող ուսումնամարզական հավաքից, ինչի հետևանքով թիմը չի մասնակցի մրցաշարի երրորդ փուլին»,– ասված է հաղորդագրությունում։
Ֆեդերացիան հիշեցրել է, որ Հայաստանի հավաքականը բաց էր թողել նաև աշխարհի գավաթի երկրորդ փուլը, քանի որ այն անցկացվում էր Բաքվում։
Նշենք, որ աշխարհի գավաթի առաջին փուլը անցկացվել էր Գերմանիայի Կոտբուս քաղաքում։ Արթուր Ավետիսյանը նվաճել էր չեմպիոնի տիտղոսը, իսկ Մամիկոն Խաչատրյանը դարձել էր արծաթե մեդալակիր։
Sputnik Արմենիա
