Логотип

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին զգուշացնում է՝ վերանայել Ադրբեջան ուղևորության ծրագրերը

ԱՄՆ–ն զգուշացնում է իր քաղաքացիներին վերանայել Ադրբեջան ուղևորվելու հնարավորությունը՝ Իրանի հետ կապված հակամարտության աճի ֆոնին։

Պետդեպարտամենտը բարձրացրել է նախազգուշացման մակարդակը 3-րդ մակարդակի՝ անօդաչու թռչող սարքերի հարվածներից և Թեհրանից հրթիռային հարձակումների «շարունակական սպառնալիքից» հետո։

Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջան ճանապարհորդելու հնարավորությունը վերանայելու մասին՝ ահաբեկչության, զինված հակամարտության և ականապատ տարածքների վտանգի պատճառով: Որոշ տարածքներում ռիսկը բարձրացել է:

Ըստ հաղորդագրության՝ չպետք է ճանապարհորդել դեպի Հարավային սահմանային շրջան՝ զինված հակամարտության վտանգի պատճառով (եթե դա Իրանից լավագույն ցամաքային ելքը չէ), ինչպես նաև Հայաստանի հետ սահման՝ ականապատ տարածքների վտանգի պատճառով, Նախկին խորհրդային ժամանակաշրջանի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ և հարակից տարածքներ՝ ականապատ տարածքների պատճառով:

Նշվում է, որ փետրվարի 28-ին Միացյալ Նահանգների և Իրանի միջև ռազմական գործողությունների սկսվելուց հետո Իրանից անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարձակումների շարունակական սպառնալիք կա, հիշատակվում է նաև մարտի 5-ին Նախիջևանի միջազգային օդանավակայանում անօդաչու թռչող սարքի հարվածը։

News.am