Логотип

Վլադիմիր Զելենսկին մայիսի 4-ին կժամանի Հայաստան

Մայիսի 4-ին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այդ մասին հայտնում են «168.am»–ի աղբյուրները։

«Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանելու նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, սակայն ՀՀ արտգործնախարարությունը դեռևս փորձում է նրա այցի մասին տեղեկատվությունը գաղտնի պահել»,– գրել է լրատվամիջոցը:

Նշենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Այդ օրերին Հայաստան է ժամանելու մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Երկօրյա այցով գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը:

Sputnik Արմենիա