«Այսօր առավոտյան՝ ժամը 8-ին մոտ ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը։ Նրա տանն իրականացված խուզարկության ընթացքում որևէ առարկա քրեական վարույթին առնչվող չի հայտնաբերվել, ավելին, ապօրինի որևէ առարկա չի հայտնաբերվել»,-այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։
Նրա խոսքով, Ավանեսյանին մեղադրում են ընտրակաշառք տալու համար, սակայն թիմակիցը չի ընդունում մեղադրանքը։
«Այս պահին մենք սպասում ենք, թե երբ է տեղի ունենալու դատական նիստը։ Ավանեսյանն այժմ ունի մեղադրյալի կարգավիճակ։ Սա Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանի դեմքն է, երբ նա իրականություն է դարձնում Ալիևի վաղեմի երազանքները։ 30 տարվա ընթացքում Ալիևը չի կարողացել ձերբակալել Կանդազին, դա անում են Հայաստանի իշխանությունները»,-ասաց Արեգա Հովսեփյանը՝ նշելով, որ նման դեպքերն իրենց ավելի են ուժեղացնում։
Panorama.am
