Առավոտ բերման են ենթարկել պատերազմի հերոս` Կանդազին , հակակոռուպցիոն կոմիտեին մաղթում եմ խաղաղ հարցաքննություն։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի գլխավորող Նարեկ Կարապետյանը։
«Ազերիների երազանքները իրականացնողներին պետք է փոխենք Հայերի երազանքները իրականացնողներով»,- գրել է նա:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ քիչ առաջ հակակոռուպցիոն կոմիտե բերման է ենթարկվել Սամվել Կարապետյանի թիմակից, հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ նա ձերբակալվել է, սակայն առայժմ չեն նշում, թե ինչ գործի շրջանակներում է նա ձերբակալվել։
