Логотип

Զելենսկին ժամանել է Ադրբեջան

Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան անունը չհայտնելու պայմանով Ֆրանսպրես գործակալությանը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ադրբեջան:

«Մենք վայրէջք ենք կատարել Ադրբեջանում»,- մեջբերում է գործակալությունը իր զրուցակցի խոսքերը:

Ըստ նրա՝ Ուկրաինայի նախագահի այցի նպատակը լինելու է «կոոպերացիան, համակարգումը անվտանգության և էներգետիկայի ոլորտներում». հայտնում է BBC-ն: Պաշտոնապես այցի մասին դեռևս չի հաղորդվում:

Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, Զելենսկին Սաուդյան Արաբիայում էր, որտեղ հանդիպել է երկրի փաստացի ղեկավարի՝ թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի հետ: Նա սոցցանցերում գրել է, որ հանդիպումը եղել է «շատ արդյունավետ» և վերաբերել է անվտանգության ոլորտում համագործակցությանը, մասնավորապես ուկրաինական «երկնքի պաշտպանության հնարավորություններին», ինչպես նաև էներգետիկ և պարենային անվտանգությանը:

Ադրբեջանը 2022 թվականից ի վեր աջակցել է Ուկրաինային հռետորաբանությամբ և հումանիտար օգնությամբ, հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման շրջաններում, ինչպես դա եղավ նախորդ տարի: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ղեկավարությունը սերտ կապեր ունի Կրեմլի հետ: Այդ երկիրը նաև Ռուսաստանի համար դարձել է պատժամիջոցները շրջանցելու կարևոր երթուղի:

News.am