Թուրքիայի քրդական DEM կուսակցությունը Հայոց ցեղասպանության 111–րդ տարելիցին իր պաշտոնական էջում ցավակցական ուղերձ է հղել։
Ուղերձում DEM–ը թուրքական իշխանություններին կոչ է անում առերեսվել մարդկության դեմ գործած հանցանքների համար, դիմել արդարադատությունը վերականգնող քայլերի և ներողություն խնդրել։
«1915–ի ապրիլի 24–ին 200-ին մոտ հայ մտավորականներին տներից հանելով մահվան ուղարկեցին՝ սկսելով էթենիկ, կրոնական ու մշակույթային ցեղասպանություն։ Այդ օրից 111 տարի է անցել»,–նշվել է ուղերձում։
News.am
