Логотип

Կանադայի դեսպան․ Ինձ համար մեծ պատիվ էր Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ներկայացնել Կանադան Ծիծեռնակաբերդում

Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Այս մասին Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ կատարած այցին։

«Ինձ համար մեծ պատիվ էր այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ներկայացնել Կանադան Ծիծեռնակաբերդում։ Հզոր, ազդեցիկ արարողություն»,-գրել է դեսպանը։

News.am