Հայոց ցեղասպանության 111–րդ տարելիցին առթիվ անցկացվող «Ջահերով երթի» մասնակիցները հասան Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
Մարդիկ Հանրապետության հրապարակից բերված ճրագները շարեցին բազալտե մույթերի տակ ու ծաղիկներ խոնարհեցին Անմար կրակի մոտ։
Ի դեպ, այս ժամին, Անմար կրակի մոտ արդեն բազմաթիվ ծաղիկներ կային դրված։
Նշենք, որ «Ջահերով երթն» այս տարի անցկացվելու է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։
Sputnik Արմենիա
