Մոսկվայում տեղի ունեցած քիմիայի Մենդելեևյան հոբելյանական 60-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացնող աշակերտ Միքայել Ալեքսանյանը բրոնզե մեդալի է արժանացել, հայտնել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Ալեքսանյանը սովորում է Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանում։ Հայաստանի թիմը ներկայացրել է նաև «Քվանտ» վարժարանի աշակերտ Հայկ Հարությունյանը։
Օլիմպիադան անցկացվել է ապրիլի 15-23-ը, մասնակցել է 37 երկրի ավելի քան 200 աշակերտ։ ԿԳՄՍՆ-ից հիշեցրել են, որ Բրազիլիայում տեղի ունեցած 59-րդ Մենդելեևյան օլիմպիադայում ՀՀ թիմը նվաճել էր մեկ արծաթե մեդալ:
Armenia Today
