Логотип

«Լուսավոր Հայաստան»․ Իշխող ուժի հետ մատաղ ուտելու անգամ չենք գնալու

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց 2026 թ-ի խորհրդարանական ընտրությունների մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը։

Հատկանշական է, որ փաստաթղթերը ներկայացրեց և ԿԸՀ-ում, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ կուսակցության ներկայացուցիչը կլինի Դավիթ Խաժակյանը, ով այս անգամ ընդգրկված չէ նախընտրական ցուցակում։ 

Դիտարկմանը, թե ինքը ամեն դեպքում եղել է կուսակցության առանցքային դեմքերից մեկը, արդյոք գաղափարական տարաձայնություններ կան՝ նա պատասխանեց, որ իր համար մշտապես ավելի հոգեհարազատ է եղել քաղաքային տնտեսությունը և 2021 թ-ին քաղաքական կարևոր նպատակահարմարություն չլիներ՝ շարունակելու էր իր աշխատանքը ավագանու կազմում։ «Հիմա էլ պարտադիր չի, որ կուսակցությունում բոլորը հավակնեն պատգամավորի կարգավիճակի։ Կա դերաբաշխում, ես ունեմ իմ համար կարևոր և հոգեհարազատ ոլորտ, և կա դերաբաշխում, մյուսները անցնելու դեպքում՝ մեզ կներկայացնեն խորհրդարանում»։

Հարցին, թե ինչպես է գնահատում «Լուսավոր Հայաստան» կուսակցության շանսերը՝ Խաժակյանն ասաց, որ կարծում է, որ գնահատողը լինելու է մեր քաղաքացին՝ ելնելով այն աշխատանքից, որ կատարվել է մինչ այսօր։ «Մինչ այսօր, ի տարբերություն շատ ուժերի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շատ ակտիվ ներգրավվածություն է ունեցել հանրային քաղաքական կյանքում։ Ամենակարևորը՝ մեզ մոտ 5 տարվա ընթացքում հովհարային անջատումներ չեն գրանցվել»։

«ՓաստԻնֆո»