Логотип

Մակրոնի այցի ընթացքում ռազմավարական փաստաթուղթ կստորագրվի. ՀՀ արտգործնախարար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք պետական այցի ընթացքում կստորագրվի երկկողմ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:

Ինչպես հայտնի է, Մակրոնը ՀՀ է այցելելու մայիսի 5-ին:

«Մակրոնի այցի օրակարգը հագեցած է լինելու։ Ուզում եմ մի կարևոր կետ նշել: Կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, որը երկար ժամանակ քննարկվել է»,- ասել է Կոստանյանը։

Նրա խոսքով՝ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր կստորագրվեն նաև այլ ոլորտներում, մասնավորապես՝ կրթության, ռազմատեխնիկական համագործակցության, արհեստական բանականության:

Հիշեցնենք, որ Մակրոնը Հայաստանում է եղել 2018 թվականի հոկտեմբերին։ Նա ժամանել էր Երևան` մասնակցելու ՀՀ մայրաքաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մակրոնին 2022-2025 թվականներին 6 անգամ հրավիրել է Հայաստան։

Հավելենք, որ մայիսի 4–ին Երևանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, իսկ մայիսի 4–5–ը` ԵՄ Հայաստան գագաթնաժողովը։

Sputnik Արմենիա