Логотип

Փեզեշքիանը նշել է ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցությունների գլխավոր խոչընդոտները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցությունների գլխավոր խոչընդոտները:

«Պարտավորությունների խախտումը, շրջափակումը և սպառնալիքները իրական բանակցությունների ճանապարհին հիմնական խոչընդոտներն են։ Աշխարհը տեսնում է ձեր անսահման կեղծ հռետորաբանությունը և հայտարարությունների ու գործողությունների միջև հակասությունը», – Х սոցցանցում գրել է Մասուդ Փեզեշքիանը։

Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես ողջունել և ողջունում է երկխոսությունն ու համաձայնությունների ձեռքբերումը:

Ավելի վաղ Թեհրանը պաշտոնապես տեղեկացրել էր, որ բանակցություններին ներկա չի լինի, իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հրապարակավ չեղարկել էր այցը Պակիստանի մայրաքաղաք: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ որոշում է կայացրել միակողմանի երկարաձգել հրադադարի ռեժիմը:

Sputnik Արմենիա