Логотип

Տեր Մակար․ Ադրբեջանը ֆիզիկապես է քանդում հայկական Եկեղեցիները, իսկ Հայաստանի իշխանությունն ուզում է վարչականորեն կազմաքանդել

Ադրբեջանի իշխանությունը քանդել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի եկեղեցին, Հայաստանի իշխանությունը չի կարող հանդուրժել այդպիսի սրբապղծություն և, վստահաբար, իր ձայնը կբարձրացնի, քանզի նրանք հանուն Հայ Եկեղեցու «շենացմանն» են միտված և ոչ թե քանդմանը, գրել է Տեր Մակար քահանա Գալամդարյանը։

Կամ էլ, ըստ Տեր Հոր, կլռեն և կլղոզեն։

«Քանզի, Ադրբեջանը ֆիզիկապես է քանդում Հայկական Եկեղեցիները, իսկ նրանք Հայաստանում ուզում են վարչականորեն կազմաքանդեն։ Էնպես որ՝ իրենց ընթացքների ոգին նույն է։

Հ.Գ. Եթե այդքան ուժեղ եք, ՀՀ-ում գործող որևէ այլ կրոնական կառույցի բարեկարգման օրակարգն էլ ներառեք նախըտրական ծրագրում և բարձաձայնեք հայ եկեղեցինների քանդման սրբապղծությունը։ Վախում եք, որ դրսի քաղաքակիրթ և ոչ քաղաքակիրթ և հարևան ուժերը ձեզ «ցավեցնող» ձևով կնախատեն, իսկ Հայ Եկեղեցին, քանզի ազգային և հայ ինքնություն կրող կառույց է, ապա դրսի քաղաքակիրթ ու հարևան ուժերը անգամ, կարելի է ասել, ուրախանում են ձեր անօրինական և հակասահմանադրական քայլերով»,- նշել է Տեր Մակարը։

Aysor.am