Логотип

Թրամփը հայտարարել է, որ երկարաձգում է Իրանի հետ հրադադարի ռեժիմը

Ելնելով այն փաստից, որ Իրանի կառավարությունը լրջորեն պառակտված է, ինչն անակնկալ չէ, և ֆելդմարշալ Ասիմ Մունիրի ու Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի խնդրանքով՝ մեզ խնդրել են հետաձգել մեր հարձակումը Իրանի վրա, քանի դեռ նրանց առաջնորդներն ու ներկայացուցիչները հանդես չեն եկել միասնական առաջարկով։ Այս մասին Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ուստի ես հրահանգել եմ մեր զինվորականներին շարունակել շրջափակումը և, բոլոր այլ առումներով, մնալ պատրաստակամ ու գործունակ, և, հետևաբար, կերկարաձգեմ հրադադարի ռեժիմը այնքան ժամանակ, քանի դեռ նրանց առաջարկը չի ներկայացվել և քննարկումները չեն ավարտվել՝ այսպես թե այնպես»,- նշել է Թրամփը։

News.am