Логотип

«Ուժեղ Հայաստան»․ Բաքվի բանտերում պահվող բոլոր հայերը պետք է տուն վերադառնան

Մենք ուրախ ենք, որ Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Ապրելու երկիր» կուսակցությունը միացել է մեզ։ Բաքվի բանտերում պահվող բոլոր հայերը պետք է տուն վերադառնան. նրանք այնտեղ են հայ և հայրենասեր լինելու համար։ Դա մեր ընդհանուր տեսլականն է։ Դրա մասին ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարում հայտարարել է քաղաքական ուժի անդամ Նարեկ Կարապետյանը:

Նա հավելել է, որ այսօր աշխարհում ընդամենը չորս միլիարդատեր է գտնվում կալանքի տակ, և նրանցից երկուսը հայեր են, ովքեր անազատության մեջ են հայտնվել իրենց ազգային գաղափարների համար։

«Նրանցից մեկը հայտնվել է Բաքվի բանտում իր ժողովրդին պաշտպանելու համար, իսկ մյուսը՝ հայաստանյան բանտում՝ Հայ Առաքելական Եկեղեցին պաշտպանելու համար։

Ժամանակն է վերականգնել արդարությունը, ժամանակն է, որ մեր ժողովրդի հերոսները մասնակցեն մեր երկրի զարգացմանը, այլ ոչ թե լինեն կալանքի տակ, որտեղ հայտնվել են երկու ընկերների ջանքերով։

Մեր ազգն ունի ընդհանուր նպատակներ, և մենք ուրախ ենք միավորվել այն ուժերի հետ, որոնք պատասխանատվություն չեն կրում երկրում տիրող ներկա իրավիճակի համար»,- ընդգծել է Կարապետյանը։

News.am