Աշխարհի ամենամեծ այսբերգ համարվող A23a-ն 40 տարվա դրեյֆից հետո Հարավային օվկիանոսում ամբողջությամբ փշրվել է և փոքրացել գրեթե 100 անգամ։ Այս մասին հայտնել է Արկտիկայի և Անտարկտիկայի գիտահետազոտական ինստիտուտը։
Դեռ նախորդ տարի այս այսբերգն ամենամեծն էր աշխարհում, սակայն սեպտեմբերին զրկվեց այդ կարգավիճակից։ Հունվարին մակերեսը կազմում էր մոտ 1,3 հազար քառակուսի կիլոմետր, իսկ այսօրվա դրությամբ չի գերազանցում 50 քառակուսի կիլոմետրը։
Sputnik Արմենիա
